• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի նախագահ Վահե Էնֆիաջյանի աշխատանքային այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

06 նոյեմբերի, 2019
ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի նախագահ Վահե Էնֆիաջյանի աշխատանքային այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի նախագահ Վահե Էնֆիաջյանը, 2019 թվականի նոյեմբերի 6-9-ը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Նգույեն Տի Կիմ Նգայի, փոխնախագահ տիկին Թոն Թին Ֆոնգի, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի փոխնախագահ, Վիետնամ-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Նգույեն Ման Տիենի հետ:

Հանդիպումների ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի և Վիետնամի միջև առկա երկուստեք հետաքրքրություն և հեռանկարներ ունեցող ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը և խորացմանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր:

Հանդիպումների ժամանակ կողմերն ընդգծել են, որ երկու երկրների խորհրդարանների միջև առկա է փոխգործակցության մեծ ներուժ, որը հարկավոր է ուղղել երկկողմ և բազմակողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպումների ժամանակ ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ  միջխորհրդարանական և տնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը հանդիսանում է երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա առանցքային կարևորություն ունեցող ուղղություններից են:

Պարոն Էնֆիջյանը հանդիպումների ժամանակ նաև պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման գործում և միջխորհրդարանական դիվանագիտական հարաբերությունների զարգացումն ու շփումներն ավելի հաճախակի դարձնելու ուղղությամբ:

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը և պատվիրակությունն այցելել են Դանանգ քաղաք, որտեղ հանդիպել է ՎՍՀ կոմունիստական կուսակցության Դանանգի ժողովրդական խորհրդի նախագահ (քաղաքապետ) Նգույեն Նհո Չունգի հետ:

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կատարած աշխատանքային այցի ընթացքում ուղեկցում էին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի անդամներ Վահե Ղալումյանը և Մաթևոս Ասատրյանը («Իմ քայլը» խմբակցություն) և Կարեն Սիմոնյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն):

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: